Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արարատ Օհանջանյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Միքայել Հայրիյանը: Կամո Աղաջանյանը նշանակվել է Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ոստիկանության պետի պաշտոնից:
Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը: